Ֆաիգ Նաբիև – Վրացական պետությունը, տարածաշրջանում խաղաղության կողմնակից է, մենք ամբողջ սրտով աջակցում ենք այս քաղաքականությանը, որտեղ կայունություն չկա, իմաստ չունի ո՛չ աղոթքը, ո՛չ էլ զարգացումը
Վրացական պետությունն այսօր հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղության կողմնակից, – ասել է վրացի մուսուլման շեյխ Ֆաիգ Նաբիևը վարչապետի անունից մուսուլման համայնքի համար կազմակերպված իֆտարի ժամանակ։
Նրա խոսքով՝ մուսուլման համայնքի հոգևորականները աջակցում են այս քաղաքականությանը։
«Վրացական պետությունն այսօր հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղության կողմնակից։ Մենք՝ հոգևորականներս, ամբողջ սրտով աջակցում ենք այս քաղաքականությանը, քանի որ որտեղ կայունություն չկա, իմաստ չունի ո՛չ աղոթքը, ո՛չ էլ զարգացումը», – ասել է վրացի մուսուլման շեյխը։