Facebook-ը հազարից ավել աշխատակից կընդունի՝ սոցցանցում գովազդը ֆիլտրելու համար
Facebook-ը 2018-ին պատրաստվում է հազարից ավել աշխատակից ընդունել՝ կանխելու սոցցանցում գովազդի միջոցով ամերիկյան հասարակության ապակայունացման և ընտրությունների ընթացքում որևէ միջամտության փորձերը:
«Այժմ գովազդատուները պարտավոր են շատ ավելի մանրամասն փաստաթղթեր ներկայացնել ԱՄՆ դաշնային ընտրությունների վերաբերյալ գովազդ տեղադրելու համար»,- նշել է Facebook-ի ղեկավար Մարկը Ցուկերբերգը, – «Ընկերությունը կուժեղացնի գովազդային հայտարարությունների ստուգման մեխանիզմները»:
«Վերահսկողության ուժեղացումն իհարկե կատարյալ լինել չի կարող, սակայն մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես կարելի է գտնել և հանել անընդունելի գովազդային հայտարարություննեը», – ավելացրել է Ցուկերբերգը: