Ֆրանսիացի մարզիչ Դիդյե Դեշամը դատի կտա Էրիկ Կանտոնային

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դատի կտա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնային:

Ավելի վաղ Կանտոնան կարծիք էր հայտնել, որ շատերը ցանկանում են հավաքականում տեսնել Քարիմ Բենզեմային և Խատեմ Բեն-Արֆային, սակայն մասնագետը չի հրավիրում նրանց՝ ելնելով ռասայական պատկանելիությունից:

«Երբ մեզ ռասիստ են անվանում, իսկ մենք այդպիսին չենք, ցանկանում ենք արդարություն»,- ասել է Դեշամի փաստաբան Կարլոս Բրուսան: