Eurowings ավիաընկերությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն ուղիղ չվերթներ կիրականացնի
Հուլիսի 2-ից Eurowings ավիաընկերությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն ուղիղ չվերթներ կիրականացնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։
Նրանց խոսքով՝ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին։
«Գերմանական Eurowings ավիաընկերությունը հուլիսի 2-ից Քյոլն-Թբիլիսի-Քյոլն ուղիղ չվերթներ կսկսի։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ Airbus A320 ինքնաթիռներով։
Քյոլնը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի համար բոլորովին նոր ուղղություն է և կնպաստի զբոսաշրջության աճին, ինչպես նաև Գերմանիայի հետ գործարար կապերի ընդլայնմանը», – ասվում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հայտարարության մեջ։