European Film Promotion-ի 10 եվրոպացի լավագույն երիտասարդ դերասանների միջև հայտնվել է Իրակլի Կվիրիկաձեն
European Film Promotion-ը հրապարակել է եվրոպացի երիտասարդ դեսարանների ցուցակը, որը կազմակերպությունը ներկայացնելու է Բեռլինի կինոփառատոնին կինոարտադրության ներկայացուցիչներին:
Մրցատյանի որոշմամբ, 10 լավագույն դերասանների շարքում տեղ է գտել վրաց դերասան Իրակլի Կվիրիկաձեն: Դերասանը Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդներ» ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն է:
Երիտասարդ դերասանները չորս օրվա ընթացքում մասնակցելու են հատուկ վորքշոփերին, հանդիպելու են կինոփորձագետների, ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Իսկ փետրվարի 19-ին Berlinale Palast-ում յուրաքանչյուրին փոխանցվելու է European Shooting Stars Award մրցանակը:
Հեղինակ -
Edgar Barsegyan