Euronews - Եվրոպոլը զգուշացնում է ԵՄ-ում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին Իրանի հակամարտության ֆոնին
Euronews - Եվրոպոլը զգուշացնում է ԵՄ-ում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին Իրանի հակամարտության ֆոնին

Եվրոպոլը զգուշացնում է ԵՄ-ում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին Իրանի հակամարտության ֆոնին, հաղորդում է Euronews-ը։

Եվրոպոլի նախազգուշացման մեջ նշվում է, որ Իրանում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության, բռնի ծայրահեղականության, կիբեռհարձակումների և ապատեղեկատվական արշավների ռիսկը Եվրոպայում։

Հեռուստաընկերության տվյալներով՝ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, արդեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ Իրանի հետ կապված կամ ծայրահեղական գործիչների կողմից հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով։

Հնարավոր սպառնալիքների շարքում Եվրոպոլը նաև նշում է բևեռացնող նյութերի արագ տարածումը առցանց, որը կարող է արագացնել սփյուռքի և ԵՄ-ում այլ անհատների արմատականացումը։

Ըստ Euronews-ի՝ Եվրոպոլի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է իսրայելա-ամերիկյան գործողության ժամանակ, և մեծ այաթոլլա Նասեր Մակարեմ Շիրազին ֆեթվա է հրապարակել՝ կոչ անելով սրբազան պատերազմ սկսել Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանի դեմ ցանկացած գործողություն կընկալվի որպես հարձակվողների հետ դավադրություն և կհամարվի պատերազմական գործողություն։