Euronews - Վիլնյուսի գլխավոր օդանավակայանը անցյալ շաբաթ մի քանի ժամով փակվել էր մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով
Euronews - Վիլնյուսի գլխավոր օդանավակայանը անցյալ շաբաթ մի քանի ժամով փակվել էր մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով

Վիլնյուսի գլխավոր օդանավակայանը անցյալ շաբաթ մի քանի ժամով փակվել էր մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով: Euronews-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։

Արդյունքում հետաձգվել է 30 չվերթ: Տուժել է 6000 ուղևոր։

Ոստիկանությունը առգրավել է տասնմեկ օդերևութաբանական օդապարիկ, որոնցում հայտնաբերվել է 18000 տուփ ծխախոտ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները բացատրում են, որ մաքսանենգները բավականին հաճախ են օդապարիկներ օգտագործում Բելառուս ծխախոտ տեղափոխելու համար։

Անցյալ շաբաթ Լիտվայի օդային տարածքում նկատվել է 25 նման օդապարիկ: Անցյալ տարի Լիտվան խփել է Բելառուսի ուղղությամբ թռչող 966 օդապարիկ, իսկ այս տարի՝ 544: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը գտնվում է Բելառուսի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա: