Euronews – Ֆրանսիան ձգտում է պատժամիջոցների ցուցակից հանել ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին՝ Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակումն ապահովելու նպատակով

14:56, 15.09.2026

Ֆրանսիան ձգտում է պատժամիջոցների ցուցակից հանել ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին՝ Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիների ազատումն ապահովելու նպատակով. այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների և դիվանագետների։

Ֆրանսիայի դիրքորոշումը բարդացրել է Բրյուսելում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման գործընթացը։ Այդ պատժամիջոցները վերաբերում են շուրջ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք մեղադրվում են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը աջակցելու մեջ։ Փակուղային իրավիճակն ի սկզբանե հարուցվել էր Սլովակիայի կողմից, քանի որ այդ երկիրը վաղուց էր պահանջում Ուսմանովին հանել պատժամիջոցների ցուցակից՝ այլ պատճառներով։

«Ֆրանսիան չի նահանջում, թեև դա միանգամայն սխալ ազդանշան կլինի ոչ պատեհ պահին։ Վստահ չեմ, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ կփոխվի», — ասել է անանուն պաշտոնյան։

Նմանատիպ