EUMM. Ատոցում առկա իրավիճակն ակնհայտ է դարձնում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումաների վերականգնման նշանակությունը
EUMM. Ատոցում առկա իրավիճակն ակնհայտ է դարձնում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումաների վերականգնման նշանակությունը

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) կարող է հաստատել, որ Ատոց գյուղի տարածքում 2018 թվականի նոյեմբերի սկզբից ընթանում են սահմանազատման ինտենսիվ աշխատանքներ,- այս մասին նշված է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից տարածած հայտարարությունում:

EUMM-ը նշում է, որ պարեկային խմբերը  «Հարավային Օսեթիայի» վարչական սահմանի երկայնքով, նկատել են մոտ 400մ երկարությամբ հատվածում նոր ցանկապատներ անցկացնելու հետ կապված աշխատանքները:

«Ատոցում առկա իրավիճակն ակնհայտ է դարձնում Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումաների վերականգնման առանձնահատուկ նշանակությունը, որտեղ կողմերը կարող են քննարկել այնպիսի հարցեր, որոնք ազդեցություն կգործեն կայունության վրա:

Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը տեղում միակ միջազգային դիտորդական առաքելությունն է, շուրջօրյա ռեժիմում շարունակելու է ուսումնասիրել իրավիճակը: Առաքելությունն իր մանդատի շրջանակներում շարունակելու է Եվրամիության գերատեսչությաններին և Եվրամիության անդամ երկրներին փոխանցել ճշգրիտ տեղեկություն առկա իրավիճակի մասին»,- նշված է հայտարարությունում: