Ֆինլանդիան դատապարտում է Ատոց գյուղում արհեստական պատնեշների մոնտաժման գործընթացը. Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար
Ֆինլանդիան դատապարտում է Ատոց գյուղում արհեստական պատնեշների մոնտաժման գործընթացը. Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար

Ֆինլանդիան դատապարտում է Քարելիի շրջանում ընթացող արհեստական պատնեշների մոնտաժման գործընթացը, այնպես ինչպես նմանատիպ աշխատանքները Վրաստանի այլ տարածքներում,-այս մասին Տիմո Սոինին հայտարարել է Հելսինկիում, Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո:

«Այս տարի նշվում է Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10 ամյակը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել Ֆինլանդիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հայտնել Ֆինլանդիայի համերաշխությունը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ: Մենք դատապարտում ենք վերջին օրերին Քարելիի շրջանում արհեստական պատնեշների կառուցումը, ինչպես նաև նման գործողությունները Վրաստանի այլ շրջաններում»,-հայտարարել է Տիմո Սոինին:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Եվրամիության մոնիտորինգի առաքելության գործունեության կարևորությունը և այդ ուղղությամբ Ֆինլանդիայի ներգրավածությունը: Նրա խոսքերով Վրաստանի հարցը առաջնային է Եվրամիության համար և կազմակերպությունը միասնական է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը աջակցելու նկատմամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդական կողմին, Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար: