Էստոնիայի պաշտպանության նախարարն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն
Էստոնիայի պաշտպանության նախարարն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն

Էստոնիայի պաշտպանության նախարարը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիա։ Կալե Լաանետին և պատվիրակության անդամներին հյուրընկալել են Ազգային գվարդիայի պետ, բրիգադի գեներալ Ռոման Ջոխաձեն և պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին։

Ըստ ՊՆ-ի, կողմերը ընդգծել են ամուր կապերը Էստոնիայի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում, սերտ համագործակցությունը Ազգային գվարդիայի և Էստոնիայի պաշտպանության լիգայի միջև։
Կարեւորվել եւ քննարկվել են ապագա համագործակցության հարցերը։ Բրիգադային գեներալ Ռոման Ջոխաձեն շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին վրացական ազգային գվարդիայի զարգացման գործում ներդրած ավանդի և աջակցության համար։ Գվարդիայի հրամանատարը էստոնացի հյուրերին է ներկայացրել Վրաստանի ազգային գվարդիայի խնդիրները, գործառույթներն ու ընթացիկ բարեփոխումները։

Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կալե Լաանետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Նրան հյուրընկալում է վրացի գործընկեր Ջուանշեր Բուրճուլաձեն։

Այցի ընթացքում Էստոնիայի պատվիրակության անդամները, բացի Ազգային գվարդիայից, կայցելեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) կիբերանվտանգության բյուրո: