Էստոնիայի արտաքին գործերի նախարար. Սեպտեմբերի 19-ից Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա Շենգենյան վիզայով մեկնել Լեհաստան և Բալթյան երկրներ։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար. Սեպտեմբերի 19-ից Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա Շենգենյան վիզայով մեկնել Լեհաստան և Բալթյան երկրներ։

Սեպտեմբերի 19-ից Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա Շենգենյան վիզայով մեկնել Լեհաստան և Բալթյան երկրներ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն։

«Մի եկեք Էստոնիա: Ոչ ոք ուրախ չէ ձեր այստեղ գալու համար»,- ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանա Շենգենյան վիզայով մուտք գործել Էստոնիա, Լատվիա, Լիտվա և Լեհաստան՝ անկախ նրանից, թե որ երկրում է տրվել վիզան։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ճանապարհորդել զբոսաշրջային, մշակութային, սպորտային և բիզնես նպատակներով։

Չորս երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Եվրամիություն ճանապարհորդությունը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք»։

Բացառություն կարվի միայն այն քաղաքացիների համար, ովքեր Եվրամիություն են գալիս ազգականի հետ կամ այլ մարդասիրական նպատակներով։