Չեխիայի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում:
Էսթեր Լեդեցկայան դարձել է պատմության առաջին մարզուհին, ով երկու օլիմպիական տիտղոս է նվաճել տարբեր մարզաձևերում. Չեխիայի ներկայացուցիչը հաղթել է լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում, ինչպես նաև առաջինն էր սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում:
Լեդեցկայան առաջին մարզուհին չէ, ով Փհենչհան-2018-ում մեդալ է նվաճում տարբեր մարզաձևերում, դա հաջողվել է անել հոլանդուհի Յորիեն տեր Մորսին: