Էսմայիլ Բաղեյ. ԱՄՆ-ի բարբարոսական գործողությունները հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների վարքագիծը

12:54, 19.07.2026

ԱՄՆ-ի բարբարոսական գործողությունները հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների վարքագիծը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն հունիսի 16-ին դիտավորյալ ռմբակոծել է Չաբահարի ռազմածովային դիտաշտարակը։ Բաղեին ասել է, որ ԱՄՆ ռազմական նախարարը հպարտությամբ հրապարակել է աշտարակի փլուզման կադրերը՝ հավելելով, որ եթե կարողանար, հավանաբար նույն սարսափելի հպարտությամբ կհրապարակեր Մինաբ դպրոցի վրա հրթիռային հարձակման և Լամերդում խաղաղ բնակիչների կոտորածի մասին տեղեկատվությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև հարձակվել է էլեկտրակայանների և աղազերծման պոմպերի վրա՝ ավելի քան 10,000 մարդու թողնելով առանց խմելու ջրի։

«Պետության համար, որը մի ժամանակ ներկայանում էր որպես կարգուկանոնի, լիբերալիզմի և ահաբեկչության դեմ պատերազմի համաշխարհային պաշտպան, փլուզված կամուրջների և քաղաքացիական ենթակառուցվածքների պատկերների հպարտ ցուցադրումը դարձել է նրա միակ մնացած հաղթանակը», – նշել է Էսմայիլ Բաղեին։

Նա ասաց, որ յուրաքանչյուր կամրջի, յուրաքանչյուր աշտարակի և յուրաքանչյուր քաղաքացիական օբյեկտի փլուզման հետ ոչ միայն պողպատն ու բետոնն են փլուզվում, այլև Ամերիկայի բարոյական դիրքը, միջազգային իրավունքի ամբողջ ճարտարապետությունը և Արևմուտքի քաղաքակրթական հավակնությունները փլուզվում են աշխարհի աչքերի առաջ։

Նմանատիպ