Էսմայիլ Բաղայ. Իրանը դիվանագիտություն կվարի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա
Իրանը դիվանագիտություն կվարի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
Բաղային հարցրել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցությունների հեռանկարների մասին, քանի որ Միացյալ Նահանգները վերսկսել է Թեհրանի վրա հարձակումները։
«Ես մերժում եմ այն մոտեցումը, որ կա միայն պատերազմի և դիվանագիտության միջև ընտրություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը, ինչպես պատերազմը», – ասել է Բաղային։
Նա ասել է, որ վերջին օրերին Թեհրանին միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանցվել, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։