Էրգնեթիում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի 134-րդ նիստը
Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 134-րդ նիստը։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նիստում մանրամասն քննարկվել են նախորդ նիստից ի վեր օկուպացված տարածաշրջանում և օկուպացիոն գծին հարակից տարածքներում գրանցված բոլոր նշանակալի միջադեպերը։ Քննարկվել է նաև ազատ տեղաշարժի անօրինական սահմանափակումների և այսպես կոչված անցակետերում գործող ռեժիմի հարցը։
«Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները կրկին խստորեն բարձրացրել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության մեջ մեղավոր Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցչին/ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները կրկին դատապարտել են անօրինական, այսպես կոչված, սահմանազատումը։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է օկուպացված Ցխինվալի տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքների խախտման միտումը։
Կենտրոնական կառավարության ներկայացուցիչները խստորեն պահանջել են անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը։
Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։