Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվում է ևս մեկ հանդիպում
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվում է ևս մեկ հանդիպում

Էրգնեթիում տեղի է ունենում ևս մեկ հանդիպում՝ միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական հարցը կլինի օկուպացիոն գծի մոտ տեղի ունեցած միջադեպը։ Թեման՝ երկու օր առաջ ռուս զինվորների կողմից չորս անչափահասների ձերբակալությունը։

«Հանդիպման հիմնական հարցը կլինի անօրինական կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը։ Այս պահին անօրինական կալանքի տակ է Վրաստանի 11 քաղաքացի։ Հունվարից մինչ օրս գրանցվել է ձերբակալման 23 դեպք։ Նախորդ հանդիպումից ի վեր տեղի է ունեցել անօրինական կալանքի յոթ դեպք։ Այսօրվա հանդիպմանը մենք կքննարկենք անօրինական սահմանազատման փաստերը։ Ութ դեպք տեղի է ունեցել Քարելիի, Գորիի և Կասպիի մունիցիպալիտետներում։ Այսօրվա հանդիպմանը, բնականաբար, քննարկումը կվերաբերի երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին։ Գլխավորն այն է, որ անչափահասները կարճ ժամանակահատվածում վերադառնան իրենց ընտանիքներ։ Մնացած մանրամասները կքննարկենք հանդիպումից հետո», – ասել է Պետական ​​անվտանգության ծառայության վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։