Էրգենում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում աշխատանքային խմբի, հինգերորդ տեխնիկական հանդիպումը: Հանդիպմանը քննարկում են Չորչանա գյուղի և բռնազավթված Ծնելիսիի մոտ ստեղծված իրավիճակը:
Պետական անվտանգության ծառայության վերլուծական բաժնի փոխտնօրեն, Իրակլի Անթաձեն հայտարարում է, որ այսպես կոչված անցակետերի փակման հարցը ուղիղ, առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և պատճառաբանության, կապել են Չորչանայում զարգացած իրադարձությունների հետ:
«Այսօր քննարկելու ենք Չորչանա գյուղի մոտ զարգացած իրադարձությունները, քանզի այսպես կոչված անցակետերի փակման հարցը ուղիղ, առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և պատճառաբանության, կապել են Չորչանայում զարգացած իրադարձությունների հետ: Մենք այս հարցը կբարձրացնենք այսօրվա հանդիպմանը և կվերահաստատենք, որ բնակչության ազատ տեղաշարժի և նրանց առօրյա կյանքի բարելավման հետ կապված մարդասիրական հարթությունը առևտրի առարկա չէ:
Վրացական ոստիկանության անցակետը գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Համապատասխանաբար, այն կշարունակի գործել սովորականի նման և նրա միակ նպատակը տեղում անվտանգության ապահովումն է»,- Մինչ հանդիպումը ասել է Իրակլի Անթաձեն: