Էրեկլե Ղվինիանիձեն կգլխավորի հարկադիր կատարման ազգային բյուրոն
Էրեկլե Ղվինիանիձեն կգլխավորի հարկադիր կատարման ազգային բյուրոն

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ներկայացրեց «Հարկադիր կատարման ազգային բյուրոյի» ղեկավարին: Գերատեսչության նախագահի պաշտոնն զբաղեցրեց Էրեկլե Ղվինիանիձեն:

Ռատի Բրեգաձեի խոսքով, Էրեկլե Ղվինիանիձեն հարկադիր կատարման համակարգում փորձառու և պրոֆեսիոնալ կադր է, որը հարկադիր կատարումը կդարձնի ավելի արդյունավետ և ավելի հարմարեցված սոցիալական մոտեցմանը:

Նախարարի խոսքով, նոր նախագահը ունի համապատասխան կրթություն և անհրաժեշտ բոլոր հմտությունները հարկադիր կատարման համակարգում նախատեսվող նոր բարեփոխումը պատշաճ կերպով ղեկավարելու համար:

Համաձայն հարկադիր կատարման ազգային բյուրոյի մամուլի ծառայության, հանդիպմանն ընդգծվել է դատարանի որոշումների արդյունավետ կատարումը:

Բյուրոյի նոր նախագահը 20 տարի աշխատում է հարկադիր կատարման համակարգում: 2002-2012 թվականներին Էրեկլե Ղվինիանիձեն աշխատել է «Հարկադիր կատարման ազգային բյուրոյում» տարբեր պաշտոններում, իսկ 2012 թվականից նա եղել է մասնավոր կարգադրիչ:

Նոր ղեկավարն այսօրվանից սկսեց աշխատանքը: