Էրդողանն ու Ռոուհանին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում
Էրդողանն ու Ռոուհանին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ՝ քննարկելով իրավիճակը Սիրիայում: Այս մասին հայտնում են թուրքական զանգվածային լրատվական միջոցները:

Նշվում է, որ Էրդողանն ու Ռոուհանին գոհունակություն են հայտնել Թուրքիայի և Իրանի միջև ահաբեկչության և անվտանգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողության թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հեռախոսային քննարկման ընթացքում Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին և բխում են թե՛ Թուրքիայի անվտանգության, թե՛ ահաբեկչության դեմ պայքարի շահերից: