Էրդողանն ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է, հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը

21:26, 13.01.2022

Հայաստանի համար կարևոր է լավ օգտագործել տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը և դրական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով, «Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, և ձեռնարկված քայլերը տվեցին ակնկալվող արդյունքները»։

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարություն է արվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Ունանյանի խոսքով, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահման կբացվի։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։

Նմանատիպ