«Equipe»-ը Խվիչա Կվարացխելիային անվանել է «Ոսկե գնդակ»-ը նվաճելու գլխավոր թեկնածու #1TVSPORT

18:08, 02.08.2026

Ֆրանսիական հայտնի «Equipe» հրատարակությունը Խվիչա Կվարացխելիային ներկայացրել է ամսագրի շապիկին և վրացի հարձակվողին անվանել «Ոսկե գնդակ»-ը նվաճելու գլխավոր թեկնածու։

«Ոչ մի խաղացող իրեն առանձնապես լավ չի դրսևորել վերջերս ավարտված Աշխարհի առաջնությունում։ Համապատասխանաբար, «Պարի Սեն Ժերմեն»-ի վրացի հարձակվող և Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող Խվիչա Կվարացխելիան մրցանակը նվաճելու գլխավոր թեկնածուն է՝ հաշվի առնելով նրա արտասովոր մրցաշրջանը լիգայում»։

«Ոսկե գնդակ»-ի 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 26-ին։

Նմանատիպ