Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

10:20, 13.12.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը կայացել է Անկարայում, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Էրդողանն ու Բլինկենը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

«Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը միասին աշխատել Սիրիայում հաստատությունների վերականգնման համար»,- ասվում է Էրդողանի վարչակազմի հայտարարության մեջ։

Էրդողանը նաև ասել է Բլինքենին, որ Թուրքիան Սիրիայում իր ազգային անվտանգության համար կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնք նա համարում է ահաբեկիչներ։

Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ, Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ընդհանուր շահերից է բխում աջակցել Սիրիային՝ հաշվետու և ներառական կառավարություն անցնելու հարցում:

Նմանատիպ