Էնթոնի Բլինկենն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա
Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Բլինկենն այսօր կհանդիպի ուկրաինացի պաշտոնյաների հետ։
Սա Բլինկենի երկրորդ այցն է Ուկրաինա այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։