Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիևի շրջանի Իրպեն քաղաք
Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիևի շրջանի Իրպեն քաղաք

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիևի շրջանի Իրպեն քաղաք, որտեղ տեսել է ռուսական ուժերի միջամտության արդյունքները։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Կիևի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի վրա։

«Քանդված մեքենաներ, ռմբակոծության հետքեր, ավերված տներ և այլ ենթակառուցվածքներ. Պարոն Բլինկենը հնարավորություն է ունեցել անձամբ տեսնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի արդյունքները»,- գրել է Կուլեբան։

Էնթոնի Բլինկենն այսօր անսպասելի այց է կատարել Կիև, որտեղ հանդիպել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և հայտնել Ուկրաինային ԱՄՆ-ի հերթական ռազմական օգնության մասին։