Էնթոնի Բլինկենը ժամանել է Հարավային Կորեա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Հարավային Կորեա։ Այցի ընթացքում Բլինկենը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ Մոկի հետ։
Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնը լիովին վստահում է նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ Մոկի ղեկավարությանը։
Մինչդեռ Բլինկենը հանդիպմանը նշել է Հարավային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի «անդրդվելի հանձնառությունը»։
Չոյի հետ հանդիպումից հետո Էնթոնի Բլինկենը համատեղ ճեպազրույց է անցկացրել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Չո-Թաե-Յուլի հետ։