Էնթոնի Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի Հանրապետության կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը և կողմերին կոչ անում ավարտել գերիների փոխանակումը:
Այս մասին «Twitter»-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հնարավորինս արագ ավարտել գերիների, բանտարկյալների ու մահացածների մարմինների փոխանակման գործընթացը: Նաև՝ կատարելու կալանավորների նկատմամբ մարդկային վերաբերմունքի հետ կապված իրենց պարտավորությունները», – ասված է հայտարարության մեջ:
https://twitter.com/SecBlinken/status/1389917832037736452?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1389917832037736452%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fblinkeni-erevansa-da-baqos-tyveta-gacvlis-procesis-dasrulebisken-mouwodebs%2F%3Ffbclid%3DIwAR3pv2ONP2qMROjIMbcqiDGAATXaVAu12cWjiKIcEPOstDJL_ssKfP2BK_w