Էնթոնի Բլինկենը պնդում է, որ ԱՄՆ-ն անմիջական կապ է ունեցել ապստամբների խմբավորման հետ, որոնք գլխավորել են Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշում է, որ ԱՄՆ-ն անմիջական կապ է ունեցել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման հետ, որը գլխավորել է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումը։
Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնության է եկել իր գործընկերների հետ։ Նշված համաձայնագիրը վերաբերում է Սիրիայում ընթացող քաղաքական փոփոխությունների հիմնական սկզբունքներին, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։
«ԱՄՆ-ը և մեր տարածաշրջանային գործընկերները համաձայնության են եկել ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց համաձայն մենք կաջակցենք Սիրիային և նրա ժողովրդին։ Մենք գիտենք, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացները կարող են ծանր հետևանքներ ունենալ նրա սահմաններից դուրս՝ լինի դա զանգվածային տեղահանումներ, թե ահաբեկչություն։ Մենք գիտենք, որ մարտահրավերները, որոնք առկա են այս պահին, չեն կարող թերագնահատվել»,- ասել է Բլինկենը։