Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով խոսել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլյոբերդի հետ՝ Ղազախստանում արտակարգ դրության մասին։
Ըստ Պետդեպարտամենտի՝ Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին և ԶԼՄ-ների ազատությանը։ Նա նաև աջակցել է ճգնաժամի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված իրավունքների հարգման վրա։
Ղազախստանի արտգործնախարարի հետ զրույցում Էնթոնի Բլինկենը բարձրացրել է նաև Եվրոպայում կայունության հաստատման հարցը, այդ թվում՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ի պատասխան ռուսական ագրեսիայի։