Էնթոնի Բլինկենը և Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հիմնախնդիրները
Էնթոնի Բլինկենը և Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հիմնախնդիրները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հիմնախնդիրները։

Այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Հաճելի էր խոսել Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որտեղ մենք քննարկեցինք Ուկրաինային աջակցելու, Հարավային Կովկասում խաղաղության և մեր խորը անդրատլանտյան գործընկերության հարցերը»,- նշված է Էնթոնի Բլինկենի «Twitter»-ի պաշտոնական էջում։

Էնթոնի Բլինկենի և Շառլ Միշելի զրույցի մասին տեղեկություն է տարածում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։