Էնթոնի Բլինկենը դատապարտում է ռուսական ուժերի կողմից Չեռնիգովի կենտրոնի հրթիռային հարձակումը
Էնթոնի Բլինկենը դատապարտում է ռուսական ուժերի կողմից Չեռնիգովի կենտրոնի հրթիռային հարձակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է Չեռնիգովի կենտրոնի վրա ռուսական ուժերի հրթիռակոծությունը, որի հետևանքով առնվազն 148 մարդ վիրավորվել է, 7-ը՝ զոհվել։

«Մենք խստորեն դատապարտում ենք հերթական զազրելի հրթիռային հարձակումը Չեռնիգովի անմեղ քաղաքացիների դեմ։ Մենք սգում ենք այս ողբերգական կորուստը և մեր սրտերը ցավում են զոհվածների ընտանիքների հետ։ ԱՄՆ-ը միշտ կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին. Ռուսաստանը հիմա պետք է դադարեցնի իր դաժան պատերազմը»,- գրել է Բլինկենը։

Նշված փաստը դատապարտել է նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Չեռնիգովի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ Չեռնիգովի վրա ռուսական բալիստիկ հրթիռի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 148-ի։ Ըստ տեղեկությունների՝ ռուսական ուժերը հարվածել են դրամատիկական թատրոնին։ Չեռնիգովի կենտրոնը բալիստիկ հրթիռով.