Էնթոնի Բլինկեն. Երեկ վրաց ժողովուրդն ընդունեց ժողովրդավարությունը, այժմ Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է հարգեն օրենքի գերակայությունը
Էնթոնի Բլինկեն. Երեկ վրաց ժողովուրդն ընդունեց ժողովրդավարությունը, այժմ Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է հարգեն օրենքի գերակայությունը

Երեկ վրաց ժողովուրդն ընդունեց ժողովրդավարությունը, այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Երեկ վրաց ժողովուրդն ընդունեց ժողովրդավարությունը, այժմ Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է հարգեն օրենքի գերակայությունը, չեղյալ համարեն հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը, վերացնեն ընտրական գործընթացի թերությունները և Վրաստանը տանեն դեպի եվրատլանտյան ապագա»,- գրել է Բլինկենը սոցիալական ցանցում։