Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի հակահարձակումը կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում
Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի հակահարձակումը կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում

Ուկրաինայի հակահարձակումը կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ լրատվամիջոցների՝ Բլինկենը նաև նշել է, որ քանի դեռ ռուսական ագրեսիան շարունակվում է, արևմտյան երկրները կպահպանեն աննախադեպ ճնշում Ռուսաստանի վրա՝ կիրառելով պատժամիջոցներ և արտահանման հսկողություն։