Էնթոնի Բլինկեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ է, և դա դրական ազդեցություն կունենա նրանց սահմաններից դուրս
Էնթոնի Բլինկեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ է, և դա դրական ազդեցություն կունենա նրանց սահմաններից դուրս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ հեռանկար է,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում կողմերը քննարկել են մի քանի բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

«Հուսով եմ և հավատում եմ, ինչպես և ես, նրանք էլ են տեսնում, որ համաձայնությունը տեսադաշտում է, մենք մոտ ենք, և այս համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կլինի ոչ միայն պատմական, այլև Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի շահերից բխող: Դա շատ դրական ազդեցություն կունենա այս երկու երկրների սահմաններից դուրս։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է: Մենք դա գիտենք, բայց ԱՄՆ-ն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել եզրափակիչ գիծը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք»,- ասել է Էնթոնի Բլինկենը։