Էնթոնի Բլինկեն. Ալեքսեյ Նավալնիի մահը ցույց է տալիս ռուսական բանտում Պուտինի կառուցած համակարգի թուլությունը

19:08, 16.02.2024

«Ալեքսեյ Նավալնիի մահը ցույց է տալիս ռուսական բանտում Պուտինի կառուցած համակարգի թուլությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ավելի քան տասը տարի Ռուսաստանի կառավարությունը և Վլադիմիր Պուտինը հետապնդել , թունավորել և բանտարկել են Ալեքսեյ Նավալնուն։

«Սրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Մենք շատ այլ երկրների հետ կխոսենք Ալեքսեյ Նավալնիի մասին, հատկապես, եթե պարզվի, որ այդ հաղորդումները համապատասխանում են իրականությանը»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Նավալնիի մահը, եթե հաստատվի, սարսափելի ողբերգություն կլինի։

Ալեքսեյ Նավալնին մահացել է ՔԿՀ-ում: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նավալնին թիվ 3 գաղութում դրսում զբոսնելիս թուլություն է զգացել ու կորցրել գիտակցությունը։ Շտապ բուժօգնության խումբը հաստատել է Ալեքսեյ Նավալնիի մահը։

Նմանատիպ