Աբխազիայի բռնազավթիչ ռեժիմի կողմից H1N1 վարակի պատճառով փակված Էնգուրիի կամուրջը այսօր բացվել է,-այս մասին առաջին ալիքին հայտնել է Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ներկայացուցչության ղեկավար, Ռեզո Քոբալիան:
Նրա խոսքերով տեղաշարժվել թույլատրվում է միայն այսպես կոչված բնակության վկայական և «ձև 9»-ը ունեցող անձանց համար:
«Բաց է այն մարդկանց համար, ովքեր ունեն այսպես կոչված բնակության վկայական և «ձև 9»-ը փաստաթղթեր, բացի այսպես կոչված Աբխազիայի անձնագիր ունեցողներից: Այս պահի դրությամբ մեծ հոսք չկա, քանզի սահմանը նոր է բացվել և բնակչության մեծ մասը այդ մասին լրատվություն չունի»,-հայտարարել է Քոբալիան:
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված կառավարության որոշմամբ, հունվարի 10-ից փակվել էր Էնգուրիի կամուրջը: Պատճառը անվանել էին Վրաստանում Н1N1 վարակի տարածումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan