«Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրինագիծը պարտադիր է, որպեսզի կրիտիկական ենթակառուցվածքը տնօրինվի թափանցիկ
«Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրինագիծը պարտադիր է, որպեսզի կրիտիկական ենթակառուցվածքը տնօրինվի թափանցիկ

«Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրինագիծը պարտադիր է, որ մենք տեսնենք մեր կրիտիկական ենթակառուցվածքի տնօրինումը և այդ հարցը լինի առավել թափանցիկ,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նախարարը վստահ է, որ բիզնես-շահերի և պետության շահերի միջև կգտնվի ճիշտ հավասարակշռություն:

«Այս օրինագիծը պարտադիր է, որպեսզի տեսնենք մեր կրիտիկական ենթակառուցվածքի տնօրինումը և այդ հարցը լինի առավել թափանցիկ: Սա ընդունված փորձ է: Համոզված եմ և գիտեմ, որ կանցկացվի երկխոսություն, երեկ ևս եղել է շատ առարկայական հանդիպում բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի գտնվի ճիշտ հավասարակշռություն, սակայն պետությունը պետք է կարողանա և իր կրիտիկական ենթակառուցվածքը կառավարի թափանցիկ կերպով»,- հայտարարել է նախարարը:

Էներգաընկերություններին ավելի քան 5 տոկոս մասնաբաժնի օտարացման դեպքում, հնարավոր է, անհրաժեշտ լինի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կագավորող ազգային հանձնաժողովի համաձայնությունը: