Էնդի Բըրնհեմ. Ես 100 տոկոսով կաջակցեմ նախագահ Զելենսկուն, ինչպես դա արեց Քիր Սթարմերը, նա չպետք է կասկած ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը ուժեղ է և անսասան

19:37, 20.07.2026

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը իր առաջին հեռախոսազրույցը կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Էնդի Բըրնհեմը։

Բըրնհեմի խոսքով՝ արտաքին քաղաքականությունը կլինի իր կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը։

Նրա խոսքով՝ նա անձամբ կհավաստիացնի Զելենսկուն, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային մնում է անփոփոխ։

«Այսօր ես նախագահ Զելենսկուն հստակ կհայտարարեմ, որ ոչինչ չի փոխվել։ Ես նրան 100 տոկոսով կաջակցեմ, ինչպես դա արեց Քիր Սթարմերը։ Նախագահ Զելենսկին չպետք է կասկած ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը ուժեղ է և անսասան։ Մենք նրա կողքին կլինենք, ես անձամբ նրա կողքին կլինեմ», – ասել է Բըրնհեմը։

Տեղեկության համար, Քիր Սթարմերն այսօր պաշտոնապես հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, և Էնդի Բըրնհեմը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։

Նմանատիպ