Էնդի Բըրնհեմ․ «Իրականությունն այն է, որ գլոբալ իրադարձություններն ավելացնում են ծախսերը, և ընտանիքները զգում են այդ ազդեցությունը»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի խոսքով՝ բնակչությանը մտահոգում են վառելիքի գները։ Նա նշել է, որ լիցքավորման կայաններ եկած քաղաքացիները չեն հասկանում բենզինի գնի աճի պատճառը։
«Իրականությունն այն է, որ գլոբալ իրադարձություններն ավելացնում են ծախսերը, և ընտանիքներն այստեղ՝ տանը, զգում են այդ ազդեցությունը»,- գրում է Էնդի Բըրնհեմը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ինքը չի հաշտվի այն մտքի հետ, թե ոչինչ չի կարող անել մարդկանց օգնելու համար։ Բըրնհեմը քաղաքացիներին կոչ է արել բենզինի գները ստուգել Google Maps-ում։
«Այսօրվանից դուք կկարողանաք տեսնել բենզինի և դիզելի գները Google Maps-ում, համեմատել մոտակա կայանները և գտնել ամենաէժան տարբերակը՝ նախքան լիցքավորումը սկսելը»,- նշել է Էնդի Բըրնհեմը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտարարել է, որ սա փոքր փոփոխություն է, սակայն այս գործնական ճանապարհն օգտագործելով՝ քաղաքացիներն ավելի շատ գումար կխնայեն։