Էմանուել Մակրոնը շփոթել է ճանապարհը, նա հիվանդ է և պետք է ստուգվի. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շփոթել է ճանապարհը և պետք է ստուգվի: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնի հասցեին քննադատական հայտարարությունը արել է Մալաթիա գավառում, աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի առաջնորդի վրդովման պատճառը Ֆրանսիայում մահմեդականների նկատմամբ վերաբերմունքն է:
«Ֆրանսիայի պատասխանատու անձը շփոթել է իր ճանապարհը: Նա ամբողջ օրը խոսում է Էրդողանի մասին: Նախ նայիր ինքդ ձեզ, թե ուր ես գնում: Երեկ Կայզերիում ասացի, որ նա հիվանդ է և պետք է ստուգվի»,- հայտարարել է Էդողանը:
Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին քննադատել է նաև հոկտեմբերի 24-ին և ասել, որ Էմանուել Մակրոնը խնդիրներ ունի մահմեդականների հետ և հոգեբուժական հետազոտության կարիք ունի: Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդատվությունների համար հետ է կանչել իր դեսպանին:
Ֆրանսիայի առաջնորդն այս ամիս պատերազմ է հայտարարել «իսլամիստական անջատողականությանը», որը, նրա կարծիքով գրավում է Ֆրանսիայում մահմեդական համայնքներին: