ՆԱՏՕ-ի վիճակի մասին խոսելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հյուսիսատլանտյան դաշինքը համեմատել է «ողնաշարային գորտի» հետ։
Ըստ «Էքսպրես» հրատարակության՝ Մակրոնն այս հայտարարությունն արել է փետրվարի 10-ին՝ նախքան Ֆրանսիայի տեխնոլոգիական առաջնորդների Ելիսեյան պալատում ընթրիքի հավաքվելը։
Ըստ «Էքսպրես»-ի՝ նա այն համեմատել է «ողնաշարային գորտի» հետ, որը կոչվել է երկկենցաղների անունով, որոնք շարունակում են ռեֆլեքսիվորեն արձագանքել խթաններին նույնիսկ մահից հետո։
«Տասը տարի առաջ ես ասացի, որ ՆԱՏՕ-ն ուղեղով մեռած է։ Այն վերակենդանացավ 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման արդյունքում։ Բայց արդյո՞ք այն վերակենդանացավ ողնաշարային գորտի պես։ Ես դա այսօր չեմ կարող ասել», – նշել է Էմանուել Մակրոնը։