Էմանուել Մակրոնը Ջորջիա Մելոնիին խորհուրդ է տալիս չխոսել Ֆրանսիայի ներքին գործերի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությամբ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չպետք է խոսի Ֆրանսիայի ներքին գործերի մասին:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մակրոնն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Ջորջիա Մելոնին դատապարտել է Ֆրանսիայում ծայրահեղ ձախ երիտասարդների կողմից ծայրահեղ աջակողմյան երիտասարդ տղամարդու սպանությունը:
Մակրոնը նշել է, որ բոլորը պետք է «մնան իրենց սահմաններում»։
«Ինձ միշտ զարմացնում է այն փաստը, որ նացիոնալիստները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց տանը որևէ մեկն անհանգստացնի, միշտ առաջինն են մեկնաբանում այն, ինչ տեղի է ունենում այլուր», – նշել է Մակրոնը: