Էմանուել Մակրոնը Իսրայելի՝ Գազայում ռազմական գործողությունները ակտիվացնելու ծրագրերը որակել է աղետ
Էմանուել Մակրոնը Իսրայելի՝ Գազայում ռազմական գործողությունները ակտիվացնելու ծրագրերը որակել է աղետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Իսրայելի՝ Գազայում ռազմական գործողությունները ակտիվացնելու ծրագրերը՝ այն անվանելով աղետ։

«Այս ռազմավարության հիմնական զոհերը կրկին կլինեն իսրայելցի պատանդները և Գազայի բնակչությունը։ Այս պատերազմը պետք է ավարտվի հիմա՝ մշտական ​​հրադադարով», – ասել է Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր Գազայում պատերազմը ավարտելու հինգ նախապայման՝ Համասի զինաթափումը, բոլոր պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածի ապառազմականացումը, Իսրայելի կողմից անվտանգության նկատմամբ ընդհանուր վերահսկողությունը և Իսրայելի հետ խաղաղության հասնելուն ուղղված ոչ իսրայելական քաղաքացիական վարչակազմի ստեղծումը։ Նա ասել է, որ Վաշինգտոնի հետ համակարգված կերպով Իսրայելը աշխատում է Գազային տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու ուղղությամբ։