Էմանուել Մակրոնը ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարության, ասել է, որ Ատլանտյան օվկյանոսում Սեն Պիեռ և Միկելոն կղզիները Ֆրանսիայի տարածք են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարության, ասել է, որ Ատլանտյան օվկյանոսում Սեն Պիեռ և Միկելոն կղզիները Ֆրանսիայի տարածք են։
ԱՄՆ նախագահը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս կղզեխմբի ամերիկյան դրոշը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ տարածքը «ֆրանսիական» է և սերտորեն կապված է Ֆրանսիայի հետ։
«Մենք սա չենք կրկնի ամեն առավոտ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը տարօրինակ մտքեր ունի կամ տարօրինակ բաներ է ասում», – բացատրել է Մակրոնը։
Տեղեկատվության համար՝ Սեն Պիեռ և Միկելոնը նախկին ֆրանսիական գաղութ է և գտնվում է Կանադայի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում։ 2003 թվականին կղզեխմբը ստացել է Ֆրանսիայի արտասահմանյան տարածքի հատուկ կարգավիճակ։
Բացի այդ, Էմանուել Մակրոնն այսօր Սեն Պիեռում կհյուրընկալի Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։
«Սա ուժեղ ազդանշան է», – բացատրել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, նավթի գները արագորեն աճում են Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով, ուստի Մակրոնը փնտրում է մատակարարման այլընտրանքային աղբյուրներ և հույս ունի դա անել նավթի խոշոր արտադրող Կանադայի հետ համագործակցությամբ։