Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ֆրանսիայի նախագահի ադմինիստրացիան։
Էմանուել Մակրոնը հանդիպումներ կունենա Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմում պարզաբանում են՝ առաջնորդների միջև քննարկման կենտրոնում կլինեն Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկայի և ռազմավարական նշանակության հանքանյութերի թեմաները։