Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Գազայի պատերազմով պայմանավորված՝ Իսրայելի վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա օրերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, Գազայի պատերազմով պայմանավորված՝ Իսրայելի վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա օրերին։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով, խոսքը Ֆրանսիայի դիրքորոշման խստացման մասին է Իսրայելի նկատմամբ։
Նշվում է նաև, որ Մակրոնը հնարավոր է՝ ճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի համաժողովում, որի համանախագահներն են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան, և որը տեղի կունենա հունիսի 17-20-ին։