Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը վճռական է Գազայի հատվածում նոր հրադադարի համաձայնագրի կնքման հարցում

11:21, 27.06.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ վճռական» է Գազայում նոր հրադադարի միջնորդության հարցում։

Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահը «շատ լավ է հասկանում հրադադարի կարևորությունը» Գազայի համար։

«Կարծում եմ՝ նրա ներգրավվածությունը կարևորագույն նշանակություն ունի այս հարցում», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա «իրոք արդյունավետ» էին, բայց «ամենավատ սցենարը» կլինի, եթե Իրանը լիովին դուրս գա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։

«Ամենավատ սցենարը կլինի, եթե դա հանգեցնի Իրանի դուրս գալուն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից», – ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո։

Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։

Նմանատիպ