Էմանուել Մակրոնը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ

22:24, 07.05.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ։

Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։

Ահմեդ Ալ-Շարաան այսօր ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ահմեդ Ալ-Շարաայից բացի, պատվիրակության կազմում են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շաիբանին և արտակարգ իրավիճակների կառավարման նախարար Ռաեդ Ալ-Սալեհը։

Հատկանշական է, որ Ահմեդ Ալ-Շարաան հրավեր է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից փետրվարին։ Մակրոնը առաջին եվրոպացի առաջնորդն էր, որը խոսեց Սիրիայի նոր նախագահի հետ։

Նմանատիպ