Էմանուել Մակրոնը և Մարկ Ռյուտեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Փարիզում նախատեսված «Կամավորների կոալիցիայի» հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Էմանուել Մակրոնը և Մարկ Ռյուտեն հեռախոսազրույցում քննարկել են սեպտեմբերի 4-ին Փարիզում նախատեսված «Կամավորների կոալիցիայի» հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Մենք մեր գործընկերների հետ և ՆԱՏՕ-ի հետ համակարգված կաշխատենք՝ Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներ սահմանելու համար։ Սա անհրաժեշտ նախապայման է խաղաղության հասնելու հուսալի ուղու համար», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Ռուսաստանի դիրքորոշումը, «ով շարունակում է իր ագրեսիվ պատերազմը և մերժում է խաղաղությունը»։
«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը կանցկացվի առցանց։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։