Էմանուել Մակրոնը դիտարկում է եվրոպական դաշնակիցների տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է եվրոպական դաշնակիցների տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին Էմանուել Մակրոնը խոսել է le Figaro-ի հետ։
Մակրոնն ասել է, որ պատրաստ է խորացնել համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ միջուկային զսպման հարցերում։
Նա ասել է, որ Ֆրանսիան կհամաձայնի իր միջուկային զենքը տեղակայել գործընկեր երկրների տարածքում՝ համաձայնեցնելով նրանց զինված ուժերի հետ՝ փոխարինելու ԱՄՆ-ին, որը միջուկային զենք ունի Եվրոպայում:
«Նրանք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց երկխոսությունը մեզ հետ, անհրաժեշտության դեպքում կմասնակցեն զսպման զորավարժություններին։ Այս փոխանակումը կնպաստի եվրոպացիների շրջանում իրական ռազմավարական մշակույթի զարգացմանը»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի միջուկային դոկտրինան չի փոխվում։